Ադրբեջանի ԿԸՀ տվյալները եւ exit-poll-ի արդյունքները հիմնականում համընկնում են

PanARMENIAN.Net - Ամերիկյան «PA Consulting Group» ընկերությունը, որն exit-poll է անցկացրել Ադրբեջանի 125 ընտրատարածքներից 65-ում, հրապարակել է դիտարկման նախնական արդյունքները: 12 տարածքների տվյալները դեռեւս պատրաստ չեն: Հիշեցնենք, որ հարցման է ենթարկվել քվեարկածների յուրաքանչյուր տասներորդը: Հիմնականում, Ադրբեջանի ԿԸՀ տվյալները եւ exit-poll-ի արդյունքները համընկնում են, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջան այցելած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Դենիել Ֆրիդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կճանաչի ԱՀ-ում կայացած ընտրությունների արդյունքները, եթե խորհրդարանական ընտրությունների պաշտոնական տվյալները եւ exit-poll-ի արդյունքների միջեւ տարբերությունը չգերազանցի 2 տոկոսը: Նշենք, որ «exit-poll»-ը ենթադրում է ընտրողների հարցում ընտրատեղամասերում քվեարկությունից հետո: Նման հարցումների տվյալները թույլ են տալիս գնահատել անցկացված ընտրությունների «թափանցիկությունը»: Եթե exit-poll-ի եւ ընտրությունների պաշտոնական արդյունքները էականորեն տարբերվում են միմյանցից, ապա չի բացառվում, որ ընտրությունների ընթացքի վրա էական ազդեցություն է ունեցել այսպես կոչված «վարչական ռեսուրսը»` այդ դեպքում ընտրությունների արդյունքները կեղծվել են:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---