Երևանի և Ստեփանակերտի վետերան հանդբոլիստների խաղն ավարտվեց երևանցիների հաղթանակով![]() 5 ապրիլի 2013 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 5-ին Երևանում կայացավ Երևանի և Ստեփանակերտի վետերան հանդբոլիստների ընկերական հանդիպում, որն արդեն երկրորդն էր: Հանդիպումն անցավ հետաքրքիր և լարված մթնոլորտում: Առաջին կեսից հետո Երևանի թիմի հանդբոլիստները հաղթեցին 12:6 հաշվով: Ընդմիջումից հետո երևանցիները կրկին կարողանում էին միավորների տարբերությունը հասցնել հինգի: Արդյունքում նրանք հաղթեցին 25:21 հաշվով: Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Նրանց խոսքով, այս մրցաշարում հաղթողներ ու պարտվողներ չկան: Նախատեսվում է նաև, որ այն կդառնա ավանդական և մի տարի կանցնի Երևանում, հաջորդ տարի արդեն Ստեփանակերտում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |