Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ «Աշտարակ ձու» փաթեթավորմամբ տուփում Պաշտպանության նախարարության կնիքով ձվեր են հայտնաբերվել: Պաշտպանության նախարարությունում տեղյակ են այս մասին, իսկ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ոսումնասիրություն է կատարվելու: Եթե պարզվեց, որ ՊՆ աշխատակիցները քրեական հանցանք են գործել, կստանան իրենց պատիժները: Բայց ավելի հավանական է, որ հավկիթներն արտադրող ընկերությունում ուղղակի տեխնիկական խնդիր է եղել: Կարծում եմ` նրանք պարզաբանում կտան»: