Ադրբեջանի ընդդիմությունը պահանջում է անցկացնել նոր ընտրություններ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ընդդիմությունը չի ճանաչում նոյեմբերի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում քվերակության արդյունքները եւ պահանջում է նոր ընտրությնուններ անցկացնել: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերիմլին, ընտրությունների ընթացքում տեղ են գտել զանգվածային կեղծարարություններ: Նրա խոսքերով, ընդդիմությունը պատրաստ է վճռականորեն պայքարել նաեւ առաջիկայում: Այս պահին, Ժողովրդավարական կուսակցության գրասենյակի մոտ, որտեղ տեղի է ունենում մամլո ասուլիսը, մեծ ամբոխ է հավաքվել: Նշենք, որ ըստ ԿԸՀ տվյալների, ընտրությունների առաջատարը «Ենի Ադրբեջան» կուսակցությունն է: 125 մանդատից 64 նրանն է: Միջազգային դիտորդները լուրջ խախտումներ չեն գրանցել ընտրությունների ընթացքում, հայտարարում է «Ռեգնոմ» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---