Քարվաճառի ազատագրման տարեդարձի առիթով Բակո Սահակյանը 12 «Մարտական ծառայություն» մեդալ է շնորհել

Քարվաճառի ազատագրման տարեդարձի առիթով Բակո Սահակյանը 12 «Մարտական ծառայություն» մեդալ է շնորհել

PanARMENIAN.Net - Քարվաճառի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են 12 հոգի: ԼՂՀ Շահումյանի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում նշանակալի ավանդի համար «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են 10 հոգի: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---