Ր.Հովհաննիսյան. Ապրիլի 9-ին վերջին անգամ այս «վադալասկան» կտեսնեք ինձ վրա![]() 5 ապրիլի 2013 - 20:00 AMT PanARMENIAN.Net - Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկել է ապրիլի 9-ին առավոտյան ժամը 11:00-ին Ազատության հրապարակում լինել ու ազգովի մասնակցել իր երդմնակալության արարողությանը: «Գալիս ենք բոլոր տեղերից: Գալիս ենք քշելու այս կեղտոտ իշխանությանը և միասին պատասխանատու երդում ենք տալու»,- ասել է նա ու ավելացրել, որ եթե ճանապարհները փակեն` խոչընդոտելու համար մարդկանց մասնակցությունը երդմնակալության արարողությանը, «պետք է պատասխան տան ժողովրդի դատարանի առաջ»: Նա նաև ապրիլի 9-ին ողջ հանրապետության տարածքում գործադուլ և դասադուլ է հայտարարել: Րաֆֆի Հովհաննիսյանը նաև կատակել է. «Ապրիլի 9-ին վերջին անգամն է, որ այս վադալասկան կտեսնեք ինձ վրա: Ուզո՞ւմ եք` փողկապով կգամ այդ օրը»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |