Մեկնարկում է «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը

Մեկնարկում է «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ից մայիսի 2-ը կանցկացվի «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը: «Թատրոն-X» հանրապետական 6-րդ փառատոնը կանցկացվի «Բանավեճի փառատոն, մշակութային միասնություն» կարգախոսի ներքո:

ՀՀ մշակույթի նախարարությունից հայտնում են, որ այս տարի փառատոնին կմասնակցեն հայաստանյան 17 թատրոններ և թատերախմբեր:

«Թատրոն-X» 6-րդ հանրապետական փառատոնին՝ մարզային այցերի ու դիտումների շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր‚ դասախոսություններ‚ գրքերի շնորհանդեսներ։

Ընդունված ձևաչափի համաձայն յուրաքանչյուր ներկայացումից հետո տեղի կունենան հրապարակային քննարկումներ, որի նպատակն է ներկայացնել նախորդ տարվա բեմադրական և դրամատուրգիական ձեռքբերումները‚ ձևավորել միասնական մշակութային դաշտ մայրաքաղաքի և մարզերի միջև, ինչպես նաև ապահովել մասնագիտական կարծիքի արտահայտման ասպարեզ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---