Ր.Հովհաննիսյանի երդմնակալության արարողությունը ԱԺ նախագահը անտրամաբանական է համարում![]() 8 ապրիլի 2013 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 9-ին Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողության մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պարզապես լսել է և դա համարում է անտրամաբանական քայլ:Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա ասաց, որ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը Րաֆֆի Հովհաննիսյանին չեն հրավիրել, քանի որ վերջինս գտնում է, որ ինքն է ընտրվել նախագահ: Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին Ազատության հրապարակ հրավիրելը, ըստ Հովիկ Աբրահամյանի, անլուրջ քայլ է. «ՀՀ նախագահ է վերընտրվել Սերժ Սարգսյանը: Ես այլոց դատարկ խոսակցություններին չեմ ուզում պատասխանել: Արդեն ժամանակը սպառվել է այդ հարցերը տալու կամ լուրջ պատասխաններ ակնկալելու համար»: Հովիկ Աբրահամյանը գտնում է, որ երկխոսությունը միշտ պետք է լինի շարունակական, և որքան քաղաքական ուժերը երկխոսեն, այնքան կշահի պետությունը, ժողովուրդը: «Միշտ կարելի է վերականգնել, և ճիշտ կլինի, որ այդ երկխոսությունը շարունակվի»,- ասաց ԱԺ նախագահը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |