Նախագահի երդմնակալությանը հրավիրվածները. Քաղաքական գործիչներից ո՞ւմ բախտ չի վիճակվել![]() 8 ապրիլի 2013 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ակնկալում է, որ բոլոր խմբակցությունները լինելու են նախագահի երդմնակալության արարողությանը: Այս մասին ԱԺ նախագահն ասաց այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Հարցին` ինչո՞ւ հրավեր կա ՀՀ երկրորդ նախագահին, իսկ առաջին նախագահին՝ ոչ, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք որևէ մեկին չհրավիրելու պատճառ չունենք»: Կրկնող հարցին` այնուամենայնիվ, ՀՀ առաջին նախագահը հրավիրվա՞ծ է, Հովիկ Աբրահամյանը ժպտաց և ոչինչ չպատասխանեց: ԱԺ նախագահը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հրավեր չեն ուղարկել, քանի որ նա համարում է, որ ինքն է ընտրված նախագահը. «Դե ինքն էլ մեզ չի հրավիրում»: Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված հրավերի մասին ևս հրաժարվեց խոսել և խորհուրդ տվեց նման հարցերով դիմել Գագիկ Ծառուկյանին կամ Գալուստ Սահակյանին: Հովիկ Աբրահամյանը նաև տեղեկացրեց, որ լինելու են տարբեր երկրների նախագահներ, ԱԳ նախարարներ, դեսպաններ: Ցուցակը դեռ ճշտվում է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |