Դավիթ Նալբանդյան. Շատ ուրախ ենք, որ զուգախաղում կարևոր միավոր բերեցինք թիմին![]() 8 ապրիլի 2013 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիտ Դավիթ Նալբանդյանը գոհ է իր խաղից Դևիսի գավաթի քառորդ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում: «Մեզ հաջողվեց շատ լավ խաղ անցկացնել: Հենց սկզբից մենք վստահ խաղացինք: Եղանակային պայմանները լավը չէին, քանի որ ուժգին քամի էր փչում: Սակայն մենք կարողացանք հարմարվել: Շատ ուրախ ենք, որ կարևոր միավոր բերեցինք թիմին»,-Նալբանդյանի խոսքն է մեջբերում Gotennis-ը: Նալբանդյանն ու Օրասիո Սեբալյոսը չորս սեթում հաղթել են Ժուլյեն Բենետտոյին ու Միքայել Լոդրային 3:6, 7:6, 7:5, 6:3 հաշվով: Արգենտինայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային և կիսաեզրափակչում կհանդիպի Չեխիայի հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |