Հայաստանը շանս է տալիս Ռուսաստանին

PanARMENIAN.Net - Շախմատի աշխարհի թիմային առաջնության 8-րդ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է առաջնության առաջատարին` Չինաստանի տղամարդկանց հավաքականին 2,5:1,5 հաշվով: Այդպիսով, մեր հավաքականը չնահանջեց երրորդ դիրքից եւ շանս տվեց ռուսական հավաքականին պայքարելու ոսկու համար չինացիների հետ մենամարտում: Նույն 2,5:1,5 հաշվով Ուկրաինայի հավաքականը հաղթեց մրցաշարի տիրոջը` Իսրայելի հավաքականին: Ռուսաստան-Չինաստան (կն) խաղն ավարտվեց 3:1 հաշվով: ԱՄՆ-Կուբան` 2:2 հաշվով:

Վերջին վճռական մենամարտում Ռուսաստանի հավաքականը կպայքարի ոսկու համար Չինաստանի հավաքականի հետ 4:0 կամ 3,5:0,5 առավելագույն հաշվով: Հայաստանը հանդիպում է Կուբայի հավաքականի հետ: Մեր շախմատիստներին չի կարելի թուլացնել խաղը` չկորցնելու համար երրորդ տեղը, որին հավակնում են նաեւ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի հավաքականները, որոնք հանդիպելու են համապատասխանաբար Վրաստանի եւ Իսրայելի հավաքականների հետ: 8-րդ փուլի մրցաշարային աղյուսակն այսպիսն է. 1.Չինաստան (տղ)` 21,2 միավոր, 2.Ռուսաստան` 18,5, Հայաստան` 16,5, 4.Ուկրաինա` 15,5, 5.ԱՄՆ` 14,6, 6.Իսրայել` 13, 7.Վրաստան` 12, 8.Կուբա`11,9, 9.Չինաստան (կն)` 7:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---