Այսօր 87 տարեկան հասակում վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, «երկաթե տիկին» Մարգարեթ Թեթչերը, հայտնում է Sky News հեռուստաալիքը:
«Խորը վշտով Մարկ և Քերոլ Թեթչերները հայտնում են, որ այս առավոտ վախճանավել է նրանց մայրը՝ բարոնուհի Մարգարեթ Թեթչերը»,-ասել է նախկին վարչապետի ներկայացուցիչ Լորդ Բելլը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: