Երևանում քննարկել են Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները![]() 8 ապրիլի 2013 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Կատարժինա Պելչինսկա-Նալեչին։ Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Լեհաստանի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, միջխորհրդարանական շփումների, զարգացող առևտրատնտեսական համագործակցության, հումանիտար փոխանակումների կապակցությամբ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Բանակցությունների օրակարգում էին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները, ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում ընթացող գործընթացները։ Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների: Նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |