Մ-19 տ. հավաքականը 1-ին մարզումը կանցկացնի Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ

Մ-19 տ. հավաքականը 1-ին մարզումը կանցկացնի Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ապրիլի 9-ին և 10-ին մարզումներ կանցկացնի ֆուտբոլի Ակադեմիայում: Այս տարիքային հավաքականն առաջին անգամ է մարզվելու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Այս երկօրյա հավաքի համար հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին՝ դարպասապահներ`Գրիգոր Մակարյան, Հովհաննես Նավասարդյան, Պողոս Այվազյան, պաշտպաններ`Համլետ Ասոյան, Արտաշես Ասծատրյան, Հովհաննես Վերանյան, Սիփան Դավթյան, Արմեն Ղազարյան, Ռուդիկ Ռաֆայելյան:

Կիսապաշտպաններից հրավեր են ստացել Նարեկ Ասլանյանը, Արամ Սուքիասյանը, Ալիկ Առաքելյանը, Սարգիս Շահինյանը, Վլադիմիր Ուլուխանյանը, Մհեր Սահակյանը, Դավիթ Ասատրյանը, Արամ Սարգսյանը, Կարեն Հարությունյանը և Նաիրի Մինասյանը, իսկ հարձակվողներից` Վիուլեն Այվազյանը, Վարդան Բակալյանը, Էդուարդ Ավագյանը, Արման Բարսեղյան ը, Արամ Մուրադյանը և Հովհաննես Մաճկալյանը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---