Ռումինիայի էկոնոմիկայի նախարարն առաջարկել է ՀՀ վարչապետին գործարար համաժողով անցկացնել![]() 8 ապրիլի 2013 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ռումինիայի էկոնոմիկայի հայազգի նախարար Վարուժան Ոսկանյանին: «Մենք պետք է օգտագործենք մեր բարեկամական կապերը, որպեսզի երկու երկրների միջև խորացնենք և ընդլայնենք համագործակցությունը՝ առաջին հերթին տնտեսական ոլորտում: Ռումինիայի մեծ հեղինակություն ունեցող հայ համայնքը կարող է հանդիսանալ այն պլատֆորմը, որը կարող է խթանել հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը: Տիգրան Սարգսյանը վերահաստատել է Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի՝ Հայաստան այցելելու հրավերը, և նշել, որ այն մեծ խթան կհանդիսանա երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման գործում: Այդ համատեքստում, զրուցակիցները կարևորել են այս տարվա ընթացքում նախանշված հայ-ռումինական միջկառավարական հանձնաժողովի նիստերի անցկացումը՝ Երևանում և Բուխարեստում: Վարուժան Ոսկանյանը հանդես է եկել նաև երկու երկրների գործարարների մասնակցությամբ տնտեսական ֆորում կազմակերպելու առաջարկով, ինչին վարչապետ Սարգսյանը դրական է արձագանքել: Այնուհետև զրուցակիցները քննարկել են բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ բնագավառներում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին Վարուժան Ոսկանյանը Տիգրան Սարգսյանին է նվիրել միջազգային աննախադեպ հաջողությունների հասած իր «Շշուկների Մատյան» վեպը, որը պատմում է հայ ժողովրդի ապրած ողբերգության, կոտորածների և տեղահանումների մասին, հայտնում է կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |