Ն.Բարանով. Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանային անկայունության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիան ադրբեջանցիների հետ համագործակցությամբ շահագրգռված է տարածաշրջանային անկայունության մեջ: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ գնդապետ Նիկոլայ Բարանովը: Նրա խոսքերով, Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանը, գոյություն ունեցող երկկողմ պայմանավորվածությունների համաձայն, նպաստում է տարածաշրջանային կայունության ապահովմանը: Ն.Բարանովը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Հայաստանում գտնվող ռուսական ռազմակայանը կարող է որեւէ ձեւով ներգրավվել ղարաբաղյան հակամարտության մեջ: «Այդպիսի բան երբեք տեղի չի ունենա», - նշել է նա: «Նման բան երբեք չի լինի»,-ընդգծել է նա: Գնդապետը նշել է, որ ռուսական ռազմակայանի առջեւ դրված է Հայաստանի Զինված Ուժերի հետ փոխգործակցության խնդիրը, եւ այն գործում է Ռուսաստանի Անվտանգության Դաշնային Ծառայության սահմանապահ ուժերից առանձին, որոնք հայ գործընկերների հետ միասին իրականացնում են Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանների պաշտպանությունը, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---