Մալաթիա-Սեբաստիայում մանկական վերականգնողական ծառայության բաժանմունք է բացվել![]() 8 ապրիլի 2013 - 20:09 AMT PanARMENIAN.Net - Մալաթիա-Սեբաստիայում մանկական վերականգնողական ծառայության բաժանմունք է բացվել: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է բաժանմունքի բացմանը: Ծառայությունը ներդրվել է աուտիզմով, մտավոր, հոգեկան, ֆիզիկական, լսողական և այլ զարգացման խանգարումներ ունեցող երեխաների հիվանդության վաղ հայտնաբերման և միջամտության, ինչպես նաև առաջնային բուժսպասարկման օղակում որակյալ վերականգնողական ծառայությունների մատչելիության ապահովման նպատակով: Ի դեպ, սա առաջին դեպքն է, երբ նման ծառայություն մատուցվելու է համաբուժարանային պայմաններում: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են, որ քաղաքապետը շրջել է ամբողջությամբ վերանորոգված և անհրաժեշտ պարագաներով կահավորված բաժանմունքով, ծանոթացել բուժման համար անհրաժեշտ պայմաններին։ Շնորհավորելով անձնակազմին նորոգված բաժանմունքի բացման կապակցությամբ` Տարոն Մարգարյանն ընդգծել է բաժանմունքի կարևորությունը մայրաքաղաքի առողջապահական համակարգում: Քաղաքապետը նաև նշել է, որ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների հասարակությանը լիարժեք ինտեգրացման նպատակով նախատեսվում է Մալաթիա - Սեբաստիա վարչական շրջանի թիվ 78 մանկապարտեզում իրականացնել վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, մասնագետների վերապատրաստում, համապատասխան պարագաներով և խաղերով հագեցում, որտեղ կհաճախեն թիվ 9 մանկական համաբուժարանում բուժվող հատուկ կարիքներով երեխաները: Ստեղծված ծառայության գործունեությունը և երեխաների վերականգնողական ծառայությունները իրականացվելու են պետական պատվերի շրջանակում: Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Արմենիկում» կլինիկական կենտրոն, շրջել հարկաբաժիններով, ծանոթացել կետրոնի պայմաններին և տեխնիկական հագեցվածությանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |