ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման միակ նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է

PanARMENIAN.Net - «Ախալքալաքի (Վրաստան) ռուսական ռազմակայանից 40 միավոր անիվային տեխնիկայի տեղափոխումը Գյումրիյում (Հայաստան) տեղակայված ռուսական ռազմակայան չի կարող դառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների ապակայունացման պատճառ»: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության պետի տեղակալ գնդապետ Նիկոլայ Բարանովը: Իր հերթին, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի մամլո քարտուղար Կարեն Խաչատրյանը հայտարարել է, որ խոսքը միայն ռազմական տեխնիկայի մասին է, «իսկ ռուսական զորքերը արդեն վաղուց Ռուսաստանում են»: Նա նաեւ հիշեցրել է, որ ըստ 1995 թվականի մարտի 16-ին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջեւ կնքած պայմանագրի, Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի տեղակայման միակ նպատակը տարածաշրջանային անվտանգության ապահովումն է: Ինչ վերաբերվում է պայամանագրային հիմքի վրա Հայաստանի քաղաքացիների ռազմական ծառայությունը Ռուսաստանի տարածքում անցնելու հնարավորությանը, ապա նշվել է, որ տվյալ պահին ռուսական բանակում ծառայելու շանս ունեցող 12 հոգուց միայն երկուսն են ստացել նման հնարավորություն եւ այժմ ծառայում են Մոսկվայի շրջանում: Նշենք, որ Նիկոլայ Բարանովի Հայաստան ժամանելու կապակցությամբ Երեւանում կազմակերպվել է ռազմական տեխնիկայի եւ զինծառայողների նախապատրաստման ցուցադրություն ահաբեկչական գործողությունների կամ այլ մարտահրավերների առաջացման դեպքում, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---