Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ. Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը![]() 8 ապրիլի 2013 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները կանոնավոր կերպով զարգանում են, ինչի մասին վկայում են 2012թ. ընթացքում կայացած բարձր մակարդակի այցելությունները՝ ՀՀ նախագահի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցելությունը Հայաստան: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կարևորում է Հայաստանի հետ համագործակցությունը միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, Հայաստանի ներդրումը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող խաղաղապահ առաքելություններին: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքված է ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության հետագա խորացմամբ և կարևորեց տարբեր ձևաչափերով ՆԱՏՕ-ի շրջանակներում ընթացող համագործակցությունը: Հյուրի խնդրանքով ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրեց ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վերջին զարգացումները, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |