Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Լեհաստանի արտգործնախարարությունների միջև![]() 8 ապրիլի 2013 - 21:01 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան Հայաստանի և Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ: Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղական Զոհրաբ Մնացականյանը և ԼՀ Արտաքին գործերի պետքարտուղարի տեղակալ տիկին Կատարժինա Պետչինսկա-Նալեչը: Քննարկվեց հայ-լեհական հարաբերությունների երկկողմ օրակարգի լայն շրջանակ: Կողմերը գոհունակություն հայտնեցին քաղաքական երկխոսության մակարդակի և դինամիկայի կապակցությամբ, կարևորեցին խորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնումը: Հատուկ անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ներդրումային ծրագրերի իրականացման միջոցով: ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասն ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացքը` այդ թվում Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի լույսի ներքո ընդհանուր հետագա անելիքները, Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային հիմնախնդիրների, Ռուսաստանի ու հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |