«Համաշխարհային հայկական կոնգրես»-ը Երևանում գրասենյակ կունենա![]() 8 ապրիլի 2013 - 20:46 AMT PanARMENIAN.Net - «Համաշխարհային հայկական կոնգրես»-ի Գլխավոր խորհրդի այսօրվա նիստում Կոնգրեսի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կարևորեց սփյուռքահայության ակտիվ մասնակցությունը Հանրապետության կայացման և ուժեղացման գործում: Նա տեղեկացրեց, որ մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկզբին Կոնգրեսը Երևանում գրասենյակ կբացի: Արա Աբրահամյանն ասաց, որ Հայաստանը պետք է դառնա հայության համար ամեանապահով երկիրը, իշխանություներին պետք է օգնել իրականացնել փոփոխություններ, աջակցել, ոչ թե թուլացնել հիմքերը. «Մենք պետք է ունենանք ուժեղ իշխանություն՝ պետականության հասկացողությամբ: Իշխանությանը պետք է հարգել: Մեր նպատակը Սփյուռք – Հայաստան կապերի ամրապնդումն է, իսկ եթե մեր հայրենակիցները չեն կարող օգնել, թող չխանգարեն»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |