Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին![]() 8 ապրիլի 2013 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր իրանցի գործընկեր Ալի Աքբար Սալեհիին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իրանական վստահելի և բարեկամական հարաբերությունները, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ շարունակում են վերընթաց զարգացում ապրել: Ալի Աքբար Սալեհին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշեց, որ շատ ուրախ է բարեկամ Հայաստանի նախագահի երդմնակալությանը մասնակցելու նպատակով Երևան այցելելու համար, ինչը նաև լավ հնարավորություն է ի մի բերելու երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, նախանշելու նոր ծրարգեր։ Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, էներգետիկ, տրանսպորտային, կրթամշակութային, ապակենտրոնացված և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանն ու Ալի Աքբար Սալեհին անդրադարձան նաև հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Սալեհին մտքեր փոխանակեցին միջազգային և տարածաշրջանային հիմնախնդիրների շուրջ: Այս ենթատեքստում նախարար Սալեհին ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցությունների վերջին զարգացումները, հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |