Դ.Ռոգոզինը մեղադրում է Ադրբեջանի դեսպանին ՌԴ ներքին գործերին կոպտորեն միջամտելու համար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետական դումայի պատգամավոր Դմիտրի Ռոգոզինը զարմանք է հայտնել Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Ռամիզ Ռիզաեւի ելույթի կապակցությամբ, որը մտահոգություն էր հայտնել Ռուսաստանում քսենոֆոբիայի դրսեւորումների առնչությամբ, այն բանից հետո, երբ եթեր էր դուրս եկել «Ռոդինա» կուսակցության նախընտրական հոլովակը` «Մոսկվան աղբից մաքրելու կոչով»: «Դուք առաջին անգամը չէ, որ բավականին կոպիտ միջամտում եք Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին` պարտադրելով Ռուսաստանի քաղաքացիներին ձեր տեսակետը այն հարցերի շուրջ, որոնք Ձեզ ընդհանրապես չեն վերաբերվում»,-հայտարարել է «Ռոդինայի» առաջնորդը, դիմելով Ռիզաեւին: Ռոգոզինը մեկնաբանել է ընտրարշավի հանգամանքները Ադրբեջանում.«Ժողովրդավարական աժրեքների մասին հայտարարություններն այն երկրի ներկայացուցչի շուրթերից, որտեղ ընտրարշավի հիմնական փաստարկը ուժն է ցավոք, ծայրահեղ ցինիկ է հնչում»,-նշել է պատգամավորը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---