10 ապրիլի 2013 - 19:02 AMT
Ստեփանակերտի կենտրոնում Մարաղայի ջարդերի 21-րդ տարելիցի առիթով ֆլեշ-մոբ է տեղի ունեցել

Այսօր Ստեփանակերտի կենտրոնում՝ «Պյատաչոկ» կոչվող վայրում տեղի է ունեցել ֆլեշ-մոբը՝ նվիրված Մարաղայի ջարդերի 21-րդ տարելիցին: Միջոցառումը նախաձեռնել էր Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը: Երիտասարդները պաստառներով էին` «Դատապարտել է պետք, ոչ թե մոռանալ», «Անպատիժ թողնելը ծնում է նոր հանցագործություն», «Մարաղան արձագանքն է նախորդների.1895, 1896, 1908, 1915, 1918, 1920, 1923, 1988, 1992…» գրություններով: Այս մասին գրում է karabakh-open.info-ն: