Կիպրոսի նախագահը Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ մտադիր է ԵՄ-ից լրացուցիչ օգնություն խնդրել տնտեսությունը փրկելու համար, հայտնում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Ըստ Կիպրոսի առաջնորդի, նա արդեն քննարկել է այդ հարցը Եվրահանձնաժողովի փոխնախագահ Օլի Ռենի հետ Դուբլիում Եվրոխմբի նիստի շեմին: Նիկոս Անաստասիադիսը մտադիր է նամակ հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպոյին: