Թուրքիան հայտնվել է հերթական դիվանագիտական սկանդալի կենտրոնում

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կոպենհագենում հրաժարվել է համատեղ մամլո ասուլիս անցկացնել Դանիայի կառավարության ղեկավար Անդերս Ռասմուսենի հետ, ինչը դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Այդպիսով թուրք ղեկավարն իր բողոքն է արտահայտել քրդերի շահերն արտացոլող RojTV հեռուստաընկերության հարցում այդ երկրի դիրքորոշման դեմ: Իմանալով, որ ասուլիսին ներկա են RojTV ընկերության լրագրողները, թուրք վարչապետը պահանջել է նրանց հեռացնել դահլիճից: Իսկ երբ դանիացի իր գործընկերը առարկել է` նշելով, որ Դանիայի կառավարությունը չի միջամտում մասնավոր ԶԼՄ-ների գործունեությանը, Էրդողանը հրաժարվել է համատեղ մամլո ասուլիսից եւ ճանապարհվել է օդանավակայան: Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները բազմիցս Դանիայից պահանջել են արգելել RojTV հեռուստաալիքի հեռարձակումը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---