13 ապրիլի 2013 - 11:06 AMT
Առաջիկա օրերին սպասվում է հզոր արևային փոթորիկ

Այսօր Երկիրը կհայտնվի Արեգակի հզոր փոթորկի ազդեցության տակ՝ սպառնալով էլեկտրոնային սարքավորումների կայուն աշխատանքին: Դա կանդրադառնա նաև մարդկանց ինքնազգացողության վրա:

Ինչպես Բի-բի-սիի ուղիղ եթերում պատմել է անգլիացի պրոֆեսոր Ռեդինգ Քրիս Դեբին, «փոթորկի ազդեցությունն ամենամեծը կլինի շաբաթ օրվա երեկոյան ժամերին»:

Ըստ Դեբիի, Եվրոպայի հյուսիսային մասերում լավ տեսանելի կլինի Հյուսիսափայլը:

Հինգշաբթի օրը Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր պայթյուն, որն ուղեկցվել է իոնացված մասնիկների խոշոր արտանետումով, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: