13 ապրիլի 2013 - 11:24 AMT
Ռոդենի «Մտածողը» աճուրդի կհանվի Նյու Յորքում

Sotheby's աճուրդի տունը հայտարարել է, որ Նյու Յորքում աճուրդի է հանում հայտնի ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենի երեք աշխատանքներ: Գլխավոր լոտը կլինի «Մտածողը», որը ստեղծվել է 1906 թվականին ամերիկացի հրատարակիչ Ռալֆ Պուլիտցերի պատվերով: Նրա բարձրությունը 71,5 սմ է, գնահատման գինը՝ 8-12 մլն դոլար:

«Համբույրը» քանդակն ու «Ուգոլինոն և երեխաները» աճուրդի կազմակերպիչները գնահատում են 0,8-1,2 մլն դոլար յուրաքանչյուրը: Աճուրդը տեղի կունենա մայիսի 7-ին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: