Մոնտեբելոյում բացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

Մոնտեբելոյում բացվել է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ցուցահանդես

PanARMENIAN.Net - Մոնետեբելոյում բացվել է «Շարունակվող Հայոց ցեղասպանություն. մահ, ուրացում և պղծում» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես գրում է San Gabriel Valley Tribune-ը, ցուցահանդեսում ներկայացված են փաստաթղթեր ու լուսանկարներ, որոնք վկայում են այն մասին, թե ինչպես է 1915-23թթ. Օսմանյան կայսրությունում ոչնչացվել 1,5 մլն հայ:

1968թ. ապրիլին Մոնտեբելոյում տեղադրվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Ըստ Լևոն Կիրակոսյանի, որը San Gabriel Valley-ի Հայ Դատի հանձնախմբի տնօրենն է, հիանալի հիշում է այդ օրը: Հաջորդ շաբաթ ցուցահանդեսը կներկայացվի Մոնտեբելոյի քաղաքապետարանում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---