ԱՄՀ-ն համաձայնվել է ճանաչել Սոմալիի կառավարությունը, որի հետ չէր համագործակցել 22 տարի, հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը: Այդ որոշումն ընդունվել է հաջորդ շաբաթ Վաշինգտոնում կայանալիք ԱՄՀ ու ՀԲ ղեկավար մարմինների նստաշրջանում:
Այս պահի դրությամբ Սոմալին չի կարող փոխառություն ստանալ երկրի հսկայական պարտքի պատճառով, որը հասնում է 352 մլն դոլարի: Փորձագետները հիշեցնում են, որ ԱՄՆ-ն, որը վերջերս է ճանաչել Սոմալիի կառավարությունը, պատրաստ է օգնել լուծելու պարտքային հարցերը ԱՄՀ ու ՀԲ հետ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: