Տեր-Պետրոսյան. Ս.Սարգսյանը Գ.Ծառուկյանին ու Ր.Հովհաննիսյանին չի ներելու![]() 13 ապրիլի 2013 - 15:30 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿԿ հիմնադիր համագումարի ժամանակ անդրադարձավ Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին, հետընտրական զարգացումներին և մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությանը: Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցելու համար իրենց հասցեին հնչած քննադատությունները, Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ քանի դեռ սերտաճած են իշխանությունն ու խոշոր բուրժուազիան, Հայաստանում բան չի փոխվելու: Տեր-Պետրոսյանը նկատեց, որ Գագիկ Ծառուկյանն այն մարդն է, ով փորձում է գոնե մասամբ պոկվել իշխանությունից: «Նա դուրս եկավ կոալիցիայից, չմասնակցեց ընտրություններին, չմասնակցեց երդմնակալութան արարողությանը, հիմա էլ պատրաստվում է պայքարել Երևանի ավագանու ընտրություններում»,- ասաց նա: Լևոն Տեր Պետրոսյանը չի բացառում, որ առաջիկա ընտրություններում լուրջ հարված է ստանալու ԲՀԿ-ն, նրան թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունը, որ նա ունեցավ խորհրդարանական ընտրություններում: ««Ժառանգության» նկատմամբ էլ Սերժի վերաբերմունքը փոխվելու է: Սերժ Սարգսյանը շատ հիշաչար մարդ է, և չի ներելու Գագիկ Ծառուկյանին այս անկախ կուսակցական քայլերի համար, և թույլ չի տալու, որ նա ամրապնդվի ու լուրջ քաղաքական գործոն դառնա: Նույնը Րաֆֆիի նկատմամբ. նրան ձեռք էր տալիս, որ Րաֆֆին դառնա ընդդիմության առաջնորդ, բայց նրան չի ներվելու այդ 37 տոկոսը, որ նույնիսկ պաշտոնական թվերով ստացավ. պաշտոնական թվերով, իսկ ոչ պաշտոնականով, մենք ասել ենք, նա հաղթել է»,- ասաց ՀՀ առաջին նախագահը: Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին իր ներկա չլինելուն, Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր քաղաքական հայտարարությունը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է ընտրություններում, մեծագույն աջակցությունն էր քաղաքական ուժին: «Հրապարակի կեսը ՀԱԿ-ի երիտասարդներն էին»,- ասաց Լևոն Տեր-Պետորոյանն ու ավելացրեց, որ պատրաստ էր համագործացության: «Ո՞վ է մեղավոր, չգիտեմ, ուղղակի չեղավ: Հիմա էլ պատաստակամություն կա միասանական քաղաքական պրոցես տանել»,- ասաց նա: Լևոն Տեր-Պետրոսյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ ընտրությունների վերահսկողության միասնական շտաբ ստեղծելը: «Այս իշխանության համար մի գյուղում պարտվելը մեծ պարտություն է, այդպես են համարում իրենք: Հիմա իրական մեծ հնարավորություն կա Երևանում նրանց մատնել ջախջախիչ պարտության: Եկեք տանենք այդ հաղթանակը»,- ասաց նա: Տեր-Պետրոսյանը խնդրեց չանձնավորել ընտրությունները. «Տարոնը ինձ համար անձ չի, այլ համակարգի խամաճիկներից մեկը, ով էլ նշանակվի համակարգի կողմից ավելի լավը չի լինելու»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |