Լևոն Տեր-Պետրոսյան. Մինչև խոշոր բուրժուազիան չազատվի, երկիրը բարգավաճ և դեմոկրատական չի դառնա

Լևոն Տեր-Պետրոսյան. Մինչև խոշոր բուրժուազիան չազատվի, երկիրը բարգավաճ և դեմոկրատական չի դառնա

PanARMENIAN.Net - ՀԱԿԿ ծրագիրը կազմելիս առավել կարևորվել է ոչ թե գործնական քայլերի հերթագայումը, այլ քաղաքական ուժի փիլիսոփայությունը: Այս մասին կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը:

«Կար կարծիք, թե սովետական բռնապետությունից հետո միանգամից դառնալու էինք ամենալիբերալները: Սակայն զարգացման ուղին մեզ հասցրել է սոցիալական լիբերալիզմին: Պետք է բծախնդիր կերպով քայլ առ քայլ իրականացնել սահմանադրական դրույթները: Եթե մի իշխանություն կարողանա իրականացնել գոնե սահմանադրական դրույթների մի մասը, արդեն մեծ գործ արած կլինի»,- ասաց նա:

Լևոն Տեր-Պետրոսյանը նկատեց, որ ինչպես 2008թ-ին, այնպես էլ այսօր, մեր երկրին անհրաժեշտ է բուրժուադեմոկրատական հեղափոխություն. «Մինչև բուրժուադեմոկրատական հեղափոխություն չլինի, իրական սոցիալիզմ չի լինի: Եվ այստեղ մեծ փիլիսոփայություն պետք չէ որոնել: Ընդամենը արտադրող ուժերը պետք է կապանքներից ազատված լինեն՝ ժամանակին դրանք պետական կապանքներն էին, հիմա էլ՝ ավազակապետական կապանքներն են»: ՀՀ առաջին նախագահը նաև նշեց, որ մինչև խոշոր բուժուազիան չազատվի, երկիրը բարգավաճ և դեմոկրատական չի դառնա, և մանր ու միջին բիզնեսը չի զարգանա:

 Ուշագրավ
---