13 ապրիլի 2013 - 15:52 AMT
Բնապահպան ակտիվիստները բողոքում են` աջակցելով Եղիա Ներսիսյանին

Այսօր բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացրել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց`աջակցելու բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանին: Նրա դեմ հայցով դատարան է դիմել Կապանում Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրը շահագործող Deno Gold Mining Company ընկերությունը` մեղադրելով զրպարտության մեջ:

Այս գործով առաջին դատական նիստը նշանակված էր մարտի 29-ին: Այն չի կայացել, քանի որ ընկերության ներկայացուցիչը չի ներկայացել դատական նիստին՝ պատճառաբանելով, որ վատառողջ է։