Ազգային գրադարանում ավարտել է հայերեն գրքերի թվայնացման գործընթացը

Ազգային գրադարանում ավարտել է հայերեն գրքերի թվայնացման գործընթացը

PanARMENIAN.Net - Ազգային գրադարանում ավարտել է հայերեն գրքերի թվայնացումը և սկսվել օտարալեզու գրքերինը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Ազգային գրադարանի փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: Նրա խոսքով առաջիկայում կսկսեն նաև պարբերական մամուլի մուտքագրում կատարել: «Սա շատ կարևոր է , քանի որ պարբերական մամուլը մշտապես հրապարակումներ է տալիս տարբեր գաղթօջախների մասին: Այսինքն` հիմնական ինֆորմացիան կարելի է ձեռք բերել դրա միջոցով»,- ասել է փոխտնօրենը:

Ազգային գրադարանի Թամանյանական մասնաշենքում շուտով կբացվի ուսանողական ընթերցարան: «Միաժամանակ 150 ուսանողների համար կառուցված ընթերցասրահում կկարողանան օգտվել բացառապես մասնագիտական գրականությունից: Այդ առիթով դիմել ենք բուհերի ղեկավարներին, որպեսզի մեզ տրամադրեն նոր գրականություն»,- ասել է Ռ.Ղազարյանն ու պարզաբանել, որ այս քայլով նախատեսվում է լուծել մասնագիտական գրականություն ձեռք բերելու խնդիրը: Նա տեղեկացրել է, որ արտասահմանյան երկրների հետ կնքած մի շարք պայմանագրերով նոր ընթերցասրահում կլինի գրականություն նաև այդ երկրներից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---