ՍԴ-ն այսօր կքննի ԱԺ կանոնակարգ օրենքի 44.4 հոդվածի սահմանադրականությունը վիճարկող գործը

ՍԴ-ն այսօր կքննի ԱԺ կանոնակարգ օրենքի 44.4 հոդվածի սահմանադրականությունը վիճարկող գործը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանն այսօր կքննի Ազգային ժողովի 34 պատգամավորների դիմումի հիման վրա գործը, որով վիճարկում են ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը: Գործով զեկուցող է նշանակվել ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը: Որպես պատասխանող կողմ դատաքննությանը ներգրավված է ԱԺ կանոնակարգ-օրենքն ընդունած ԱԺ-ն:

Ավելացնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 44-րդ հոդվածի վիճարկվող 4-րդ մասը սահմանում է, որ նիստն իրավազոր է, եթե սահմանված կարգով գրանցվել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հիշեցնենք, որ ԱԺ նոյեմբերի 21-ին ՀԱԿ հրավիրած արտահերթ նիստը տապալվել էր քաղաքական մեծամասնության կողմից, ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորները չէին ներկայացել նիստին և քվորում չէր ապահովվել: Այս կապակցությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը նախաձեռնել էր ՍԴ դիմելու ստորագրահավաք:

ՍԴ դիմելու համար անհրաժեշտ առնվազն 27 պատգամավորի փոխարեն ստորագրահավաքին միացել էին 34 պատգամավորներ` «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունների բոլոր անդամները, ինչպես նաև պատգամավորներ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---