ՀՀ-ում հեռախոսամարաթոնի անցկացման երեք օրվա ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է շուրջ 60 հազար դոլար

PanARMENIAN.Net - Ամենամյա հեռախոսամարաթոնի (ֆոնոթոնի) շրջանակներում նոյեմբերի 16-18 «Հայաստան» համահայկական հիմնադրամը հավաքել է շուրջ 27 մլն դրամ (մոտ 60 հազար դոլար): Նվիրատվությունների թիվը 2004 թվականի համեմատությամբ աճել է 12 մլն դրամով (մոտ 26 հազար դոլար): Մարաթոնի ընթացքում հիմնադրամի աշխատակիցները զանգահարել են Հայաստանի շուրջ 1,5 հազար փոքր եւ խոշոր ձեռնարկություններ: Ինչպես նշվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաղորդագրության մեջ, «Արցախի վերածնունդ» ծրագրի օգտին նախատեսվում է կազմակերպել նաեւ հեռուստամարաթոն: Հավաքված միջոցները կուղղվեն Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի վերականգնմանը: Նշենք, որ նոյեմբերի 17-20 նմանատիպ ակցիա էր կազմակերպվել «Հայաստան» հիմնադրամի ֆրանսիական գրասենյակի կողմից: Ակցիայի առաջին օրը նվիրատվությունների գումարը կազմեց 50 հազար դոլար: Ներկայումս ավարտվում է ԱՄՆ-ում կայանալիք հեռուստամարաթոնի նախապատրաստումը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---