Սիմոնս. ՆԱՏՕ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Այդ մասին այսօր Բաքվում` Բաքվի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն ներգրավված կողմ չէ այս հակամարտությունում, եւ այդ պատճառով, իր ներկայացրած կառույցին «մնում է միայն հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին»: «Մենք համոզված ենք,-հայտարարել է նա,-որ առաջիկայում ԵԱՀԿ ՄԽ-ին կհաջողվի գտնել խնդրի լուծումը»: Անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության հարցին, ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը հայտարարել է, որ Դաշինքը շահագրգռված է այս հարցում: Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան ցանկանում են ապահովել նավթատարի անվտանգությունը եւ դա փաստ է: «Այդ պատճառով բոլոր երեք պետությունները պետք է ընդհանուր ջանքեր գործադրեն այդ ուղղությամբ», ասել է Ռ.Սիմոնսը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նույնպես ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դռները բաց են Ադրբեջանի համար:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---