Հարթունյանների գործով պատասխանող կողմը դատարան չի ներկայանում

Հարթունյանների գործով պատասխանող կողմը դատարան չի ներկայանում

PanARMENIAN.Net - «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության գործով դատարանում բռնագանձման պահանջ է ներկայացվել, որով Նարեկ Հարթունյանը խնդրում է դատարանին պարտավորեցնել իրենց ընտանիքի երբեմնի երկու լիազոր անձանց՝ Սևակ Արզարունուն ու Արտյոմ Մարտիրոսյանին վճարել Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղի 8-րդ նորակառույց շենքում 800 քմ տարածքի առք ու վաճառքի գործարքներից գոյացած գումարները:

Ներակայցվել է 97 մլն 100 հազար դրամի հայցապահանջ. «Սա այն չափն է, որը մենք կարող ենք հիմնավորել մեր տիրապետության տակ եղած պայմանագրերով, բայց դա իրական պատկերը ցույց չի տա, քանի որ եղել են նաև նախնական պայմանագրեր: Սևակ Արզարունին այդ գործարքներից իրականում ստացել է ավելի քան 300 մլն դրամ, սակայն հրաժարվում է ներկայացնել այն պայմանագրերը, որոնց հիման վրա գումար է ստացել: Նա այդ պայմանագրերը լուծել է, այնուհետև Նարեկին ներկայացնելու համար շուրջ 3 անգամ էժան գներով պայմանագրեր կնքել, մինչդեռ անգամ այդ պայմանագրերը չի ներկայացրել դատարան»,-ասել է Նարեկ Հարթունյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Փաստաբանը միջնորդել է դատարանին, որպեսզի դատարան կանչվի ու ցուցմունք տա նաև Սևակ Արզարունին, ով, ըստ Լեռնիկ Հովհաննիսյանի, կարող է իր ցուցմունքով լույս սփռել մի շարք էական հանգամանքների վրա: Սակայն դատավոր Սուքոյանը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պատասխանող կողմը կարող է և չներկայանալ դատարան, դա նրա իրավունքն է:

Այս անգամ պատասխանող կողմի՝ Սևակ Արզարունու ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Հակոբյանը գրավոր առարկություն ներկայացրեց դատարան Հարթունյանի կողմից բերված հայցի դեմ: Սևակ Արզարունին և Արտյոմ Մարտիրոսյանը որևէ պայմանագիր չեն ներկայացրել դատարան: Նրանք իրենց ներկայացուցիչ փաստաբանների միջոցով ոչ ընդունում, ոչ էլ հերքում են, որ անգամ նման գործարքներ են իրականացրել, հայտնում են Հարթունյան ընտանիքի մամուլի բաժնից:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը մեղադրում էր «ՋԻ Էյջ Ստորիջ Էնթրփրայզս» Ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանին խոշոր չափերով հարկերը, տուրքերը եւ պարտադիր այլ վճարումներից «չարամտորեն խուսափելու և հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ: Հարթունյանը ընտաիքի շահերի ներկայացուցիչները պնդում են, որ Նարեկ Հարթունյանին խաբել են նրա գործընկերները:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---