Էրիխ Ռուտեմյոլլեր. Հայաստանը կարող է ունենալ ավելի լավ ֆուտբոլ

Էրիխ Ռուտեմյոլլեր. Հայաստանը կարող է  ունենալ ավելի լավ ֆուտբոլ

PanARMENIAN.Net - ՈՒԵՖԱ-ի հրահանգիչ Էրիխ Ռուտեմյոլլերը Երևանում եղած ժամանակ նշել է, որ ՈՒԵՖԱ-ն փորձում է մարզչական կրթությունը Եվրոպայում հասցնել բարձր մակարդակի:

«Հայաստանում մենք սկսեցինք Բ և Ա կարգի մարզչական դասընթացներով, իսկ հիմա արդեն անցկացվում է նաև մարզչական ՊՐՈ դասընթացը: Ես տեսնում եմ, որ Հայաստանում դասընթացների կազմակերպվածությունը շատ բարձր մակարդակի վրա է: Միաժամանակ շատ կարևոր է, որ նախորդ տարի ձեր մարզիչները հնարավորություն են ունեցել ներկա գտնվել EURO-2012-ին»,- ասել է Ռուտեմյոլլերը:

Նա կարծիք է հայտնել, որ մեծ և փոքր երկրների միջև տարբերությունը վերանում է, և բոլորը սովորել են ֆուտբոլ խաղալ: «Իսկ այն, ինչ ես տեսա Հայաստանում, լավատեսություն է ներշնչում: Ապագայում դուք հաստատ կարող եք ունենալ ավելի լավ ֆուտբոլ և հասնել ավելի լավ արդյունքների»,- մասնագետի խոսքը մեջբերում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---