Հայաստանի մականախաղի հավաքականը մասնակցելու է Համաշխարային Լիգայի 1-ին և 2-րդ ռաունդներին

Հայաստանի մականախաղի հավաքականը մասնակցելու է Համաշխարային Լիգայի 1-ին և 2-րդ ռաունդներին

PanARMENIAN.Net - Հայաստանի մականախաղի հավաքականը կմասնակցի 2014-15թթ. Համաշխարային Լիգայի առաջին և երկրորդ ռաունդներին: Մասնակցության պաշտոնական հրավերը ուղարկել է մականախաղի միջազգային ֆեդերացիան:

Համաշխարհային լիգայի 1-ին ռաունդը տեղի է ունենալու 2014 թվականի հուլիսին, իսկ 2-րդը՝ 2015 թվականի փետրվարին: Հայ մականորդները ուսումնամարզական հավաքներ են անցկացնում, որոնք հիմնականում տեղի են ունենում Հրազդանում:

Ռաունդներին հաջող հանդես եկած լավագույն 6 թիմերը իրավունք կստանան մասնակցելու 2016թ. Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունենալիք Օլիմպիական խաղերին:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---