Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ցանկանում ստանձնել Երևանի ղեկավարումը. Տ.Ուրիխանյանն է պարզաբանում

Ինչո՞ւ է ԲՀԿ-ն ցանկանում ստանձնել Երևանի ղեկավարումը. Տ.Ուրիխանյանն է պարզաբանում

PanARMENIAN.Net - Երևանի ավագանիում ԲՀԿ խմբակցության ներկայիս կազմը և ընտրություններին առաջադրված ցուցակը 90 տոկոսով տարբեր են: Ըստ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանի` սա մասամբ պատասխան է այն քննադատության, թե ԲՀԿ-ն անցած տարիներին կողմ է քվեարկել ՀՀԿ ներկայացրած օրինագծերին: «Երկար ժամանակ է արդեն, որ ամեն Աստծո օր մակագրում ենք միջնորդություններ, ուղարկում ենք տարբեր նամակներ, բարձրացնում ենք հարցեր, որոնք կապված են քաղաքային խնդիրների հետ: Արդյունավետ կառավարում և սրտացավ մոտեցում է պետք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Տիգրան Ուրիխանյանը:

Նա ներկայացրեց մի քանի պատճառներ, թե ինչու է ԲՀԿ-ն փորձում ստանձնել քաղաքի կառավարումը. «Թափառող շներ, բազմաբնակարան շենքերի վրա լուսավորության համար տրամադրվող ծախսեր, ինչ-որ զուգարաններ, խայտառակ վիճակում գտնվող գետնանցումներ: Մենք սրտացավ մոտեցում ենք առաջարկում քաղաքի կառավարմանը»: ԲՀԿ մամուլի խոսնակը քարոզարշավի առաջին շաբաթը բավարար է գնահատում: Նա նկատեց, որ Երևանի խնդիրներն այնքան շատ ու բազմազան են, որ բոլոր բակերում ու համայնքներում ասելիք կա ժողովրդին:

Անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ն կտրվել է ՀՀԿ-ից, նա հայտարարեց, որ թե կուսակցությունը, թե հատկապես կուսակցության առաջնորդը որևէ կուսակցության հետ այնպիսի անքակտելի կապով կապված չեն եղել, ինչը կխանգարի վարել սեփական քաղաքականությունը:

Ինչ վերաբերում է այլ ուժերի հետ համագործակցությանը և, մասնավորապես, ՀԱԿ համագումարում հնչած առաջարկներին, ապա, ըստ Տիգրան Ուրիխանյանի, ՀԱԿ-ի հետ, ինչպես նաև մյուս քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կարող է տեղի ունենալ այն նպատակների շուրջ, որոնք տեսանելի են ընտրողների համար: «Պետք է Տեր-Պետրոսյանին նախ հղել հարց, թե նրա ելույթի մեջ կային մեսիջներ ԲՀԿ-ին ուղղված, թե` ոչ»,- ասաց նա: ԲՀԿ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ նկատեց, որ ԲՀԿ-ն երբևէ որևէ նախագահական ընտրություններին թեկնածու չի առաջադրել, և դա չի խանգարել, որպեսզի խորհրդարանական ընտրություններին ստանար այդքան քվե: «ԲՀԿ-ի համար այս ընտրությունները պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն է»,- եզրափակեց Տիգրան Ուրիխանյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---