Փակ Շուկայից մինչև տրանսպորտ. Երևանի խնդիրներն ու քարոզարշավի մեկ շաբաթն` ըստ ՀՀԿ անդամի

Փակ Շուկայից մինչև տրանսպորտ. Երևանի խնդիրներն ու քարոզարշավի մեկ շաբաթն` ըստ ՀՀԿ անդամի

PanARMENIAN.Net - Ընտրությունները գալիս են ու գնում, իսկ Երևանը հավերժ է, հիշեցնում է Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ ցուցակի 3-րդ տեղը զբաղեցնող Հովհաննես Թոքմաջյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով քարոզարշավի առաջին շաբաթը, նա նկատեց, որ քաղաքն ունի բազամթիվ խնդիրներ: «Մեզ մոտ քիչ են կանաչ տարածքները, կա տրանսպորտի խնդիր: Տրանսպորտի տեսանկյունից, օրինակ, ես զարկ կտայի մետրոպոլիտենի զարգացմանը, բայց սա ոչ մեկ, ոչ ել երկու տարվա հարց է»,- հայտարարեց ՀՀԿ ներկայացուցիչը:

Նա թվարկեց նաև այլ խնդիրներ` կանաչ տարածքների պակաս ու անճաշակ շինություններ, ճանապարհներ, աղբահանություն և այլն: Ավագանու ՀՀԿ թեկնածուն ընդգծեց, որ Երևանն ունի դիմագիծ, որի շինությունները պետք է մնան անձեռնմխելի: Անդրադառնալով Փակ շուկայի հարցին, Հովհաննես Թոքմաջյանն ասաց, որ ոչ մի պարագայում ընդունելի չի համարում դրա վերին հատվածի կառուցապատումը: «Ես ունեմ իմ կարծիքը Փակ շուկայի վերաբերյալ` անկախ ընտրություններից: Հասկացեք, Երևանն ունի նախագիծ, որի պատմական մասը խախտել չի կարելի: Ուզում են կառուցապատել` թող անեն դա ստորգետնյա հատվածում, թող Ծածկած շուկայի տակ 5 կամ 10 հարկ կառուցեն»,- ասաց քանդակագործն ու ավելացրեց, որ ինքը վստահ է, որ իրենց ցուցակի առաջին համարն այս կապակցությամբ իր կարծիքը դեռ կհայտնի:

Հովհաննես Թոքմաջյանը նկատեց, որ ՀՀԿ-ական քաղաքապետ ունեցող Երևանի խնդիրները միայն կուսակցության հետ չեն կապվում: «Յուրաքանչյուր գործընթացում իր պատասխանատվության բաժինն ունի յուրաքանչյուր կուսակցություն և սխալ է ամեն ինչում մեղադրել միայն ՀՀԿ-ին»,- ասաց նա և ավելացրեց,- «Սա բոլորիս քաղաքն է, մենք մի նավակի մեջ ենք»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---