Ապրիլի 22-ին կմեկնարկի «Հայերենն իմ սրտում» երիտասարդական համահայկական համաժողովը

Ապրիլի 22-ին կմեկնարկի «Հայերենն իմ սրտում» երիտասարդական  համահայկական  համաժողովը

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 22-ից 24-ը մայրաքաղաք Երևանում տեղի կունենա «Հայերենն իմ սրտում» համահայկական երիտասարդական համաժողովը, որը մի նոր քայլ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, լեզվամշակութային խնդիրների արծարծման, համազգային շահերի և իրավունքների պաշտպանության ճանապարհին, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Նախարարությունն արդեն տևական ժամանակ իր առաջնահերթություններից է համարում համաժողովների կազմակերպումը, քանզի սրանքդառնում են հայահավաքի ուշագրավ ազդակներ և ցրում այն թյուր պատկերացումները, թե աշխարհի հայազանգվածն ապրում էհատվածական շահերով` իրարից զատված ու հեռացած: Սփյուռքի նախարարության գոյությամբ արդեն լուծվում են մի շարք համազգայինխնդիրներ, մասնավորաբար համաժողովների շնորհիվ հայտածվում են հիմնահարցեր, որոնք իրենց լուծումներին են սպասում: Նախորդ բոլոր համաժողովները հաստատել են, որ անջատ-անջատ գործելով՝ անհնար է հասնել միասնության ու միակամության, մինչդեռ այսօր իբրևհամազգային գերխնդիր է ներկայանում հարցը: Որևէ մեկին գաղտնիք չէ, որ Սփյուռքն էլ ինչ-որ տեղ գնում է դեպի կազմաքանդումն ուտարրալուծումն այլ մշակութային շերտերի մեջ, Սփյուռքի մի շարք հատվածներ կորցնում են լեզուն, հայեցի կրթությունը, մշակութային այնհարուստ ժառանգությունը, որը ձևավորվել է մոտ հարյուր տարվա ընթացքում: Հետևաբար, այսօր հենց համաժողովների ու համախմբումների նախաձեռնությունների միջոցով է անհրաժեշտ հասնել միասնական համազգային նպատակների:

Սփյուռքի նախարարությունն այս անգամ իր սևեռման կենտրոն է բերել երիտասարդությանը: Եվ սա ողջունելի է, քանզի հենցերիտասարդությունն է այսօր կանգնած ուշացման, ազգային արժեքներից օտարման ցավալի ճանապարհին: Տարբեր առիթներով նշել ենք, որՍփյուռքի լեզվապահպանության այնպիսի կարևորագույն հանգրվաններ, ինչպիսիք են գրականությունը, թատրոնը, այլևս կորցնում են երիտասարդ ուժերի: Ազգային կառույցներից ևս ոչ միտումնաբար դուրս է մղվում երիտասարդությունը: Եվ հենց Սփյուռքի նախարարություննէ իր վրա վերցրել երիտասարդություն-հայրենիք կապի ամրակայման գործառույթը` հավատալով, որ ամեն մի նոր նախաձեռնություն կարող էմի նոր քայլ լինել դեպի հայապահպանությունն ու հայահավաքը: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ աշխարհասփյուռ հայության, հայ երիտասարդության համար արդի մարտահրավերներին դիմագրավելու առաջնահերթ և կարևորագույն պայմանը համախմբվելն է: Մենքպետք է գիտակցենք, որ հայության փրկությունը իր հավաքական ուժի մեջ է: Առանց միասնության, առանց ջանքերի միավորման մենքկենսունակ չենք ու չենք կարող դիմագրվել մեր գոյությանը նետված մարտահրավերներին: Հենց այսպես են մտածել Սփյուռքինախարարությունում` նախաձեռնելով երիտասարդության համաժողովը, որի ընթացքում լսվելու են տարբեր զեկուցումներ` նվիրվածհայապահպանության տարբեր խնդիրներին:

Համաժողովի ենթահիմքում այն մտայնությունն է, որ ներկա իրավիճակում ողջ հայ ժողովրդի համար բացառիկ գերակայությունն ունեցողխնդիրը անկախ Հայաստանի և հայոց պետականության ամրապնդումն ու հզորացումն է: Տնտեսապես, սոցիալապես հզոր Հայաստանն է այնվահանը, որ կարող է պաշտպանել համայն հայությանը: Այստեղ շատ անելիքներ ունեն ոչ միայն հայաստանաբնակները, այլև Սփյուռքը:Մենք պետք է գիտակցենք, որ եկել է ժամանակը պատմական հայրենիքի նկատմամբ զգացմունքային վերելքի մթնոլորտից տեղափոխվելուգործնական աշխատանքի դաշտ, միասնաբար ընդգրկվելու Հայաստանի խնդիրների լուծման գործընթացներին:

«Հայաստանը բոլոր հայերիս հայրենիքն է» կարգախոսով Հայաստանի հզորացմանը, հայ պետականության վերելքին, ամրապնդմանն ու զարգացմանը ծառայելը պետք է դառնա յուրաքանչյուր հայ երիտասարդի կյանքի հիմնական ու նվիրական կոչումը: Համաժողովը,բնականաբար, անդրադարձ է կատարելու ինչպես Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման խնդիրներին, որոնք այսօրհամազգային ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում, այլև հայացք է հառելու Լեռնային Ղարաբաղի խնդրին` իբրև ազգային գոյությանճանապարհի կարևորագույն հանգրվաններից մեկի: Իրապես, համազգային կարևորագույն խնդիր է մնում Արցախի հիմնահարցը որպես ոչմիայն հայության մի հատվածի, այլև համայն հայության հետագա առաջընթացի և զարգացման, համազգային միասնության ուհամախմբվածության խնդիր: Այսօր Հայաստանն ու Սփյուռքը հաստատակամորեն հայտատարում են Արցախի ժողովրդի ինքնորոշմանիրավունքի պաշտպանության պայքարին մեր նվիրվածության մասին՝ օգտագործելով միջազգային իրավունքի ընձեռած բոլորհնարավորությունները: Ելնելով վերոհիշյալից՝ համաժողովը կոչ է անելու Հայաստանի, Սփյուռքի երիտասարդությանը ակտիվորեն մասնակցել այդ պայքարին, քարոզչության միջոցով ազդել միջազգային հանրության, միջազգային կառույցների քաղաքական ղեկավարությանվրա՝ եզրահանգելու, որ Արցախի ժողովուրդը պետք է ապրի ազատ, անվտանգ և կառուցի իր պատմությունը: Այսօր մենք պետք է համաշխարհային ահազանգ հնչեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ագրեսիվ հարևանից պաշտպանելու համար:Համաժողովն իր ուշադրությունն է սևեռելու համազգային կյանքի կարևորագույն խնդիրներից մեկին՝ Հայաստան-Սփյուռք գործակցությանամրապնդման և զարգացման հիմնախնդրին:: Սփյուռք-Հայրենիք գործակցությունը բազմաշերտ է և բազմաբնույթ, և հատկապեսերիտասարդության դերակատարությունը շատ մեծ է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ազգային մշակույթի և ավանդույթներիապահպանումն ու զարգացումը, կրթական ծրագրերի մշակումն ու իրագործումը, Սփյուռքի և Հայրենիքի երիտասարդների միջև գիտականարդյունքների և նորամուծությունների փոխանակումը, տնտեսական և մշակութային համագործակցության ակտիվացումը և այլն:

Համաժողովի հրավիրման գաղափարն ընդգծում է նոր մարտահրավերների համատեքստում հայապահպանության, ազգային ինքնության,հայոց լեզվի, մշակույթի, սովորույթների պահպանման անհրաժեշտությունը՝ որպես Սփյուռքում ուծացման դեմ պայքարի կարևոր գործոն:Սփյուռքի նախարարության գոյությունը և հրավիրած սույն համաժողովը վկայում է Հայրենիքի հետ Սփյուռքի կապերի որակական նորմակարդակի մասին, ուստի նախաձեռնողներն ամեն ինչ են անելու` այն ավանդական դարձնելու համար:

Այսօրվա մարտահրավերներն առաջին հերթին շոշափում են երիտասարդների շահերը: Ներկա կոնֆլիկտային աշխարհում բախումների,պատերազմական ընդհարումների հորձանոտում ամենից շատ տուժում և զրկանքներ է կրում հենց երիտասարդությունը: Ուստի հենց Հայրենիքն ու Սփյուռքը համատեղ ջանքերով պետք է լծվեն խաղաղության մշակույթի և ժողովրդավարության զարգացման գաղափարի իրագործմանը: Երիտասարդությունն է առաջին հերթին տառապում տնտեսական ճգնաժամից, սոցիալական ցնցումներից, և բնականաբար հենց սա պետք է գիտակցել և ակտիվորեն մասնակցել կայուն զարգացման գաղափարի իրագործմանը:

Ուրախությամբ պետք է արձանագրել, որ արդեն ստացվել է շուրջ 300 հայտ աշխարհի 20 երկրից, իսկ սա նշանակում է, որ Սփյուռքում շատ երիտասարդներ գիտակցում են համաժողովի դերն ու նշանակությունը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---