Պան Գի Մունը դատապարտել է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը16 ապրիլի 2013 - 13:42 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Բոստոնում տեղի ունեցած ահաբեկչությունը: «Այս անիմաստ բռնությունն առավել ևս սարսափելի է, քանի որ կատարվել է մի միջոցառման ժամանակ, որը հավաքում է մարդկանց գեղեցիկի ու ներդաշնակի շուրջ »,-ասել է նա: Պան Գի Մունը նշել է, որ մտովի գտնվում է զոհվածների հարազատների կողքին: ՆԱՏՕ-ի ղեկավար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, որ շոկի մեջ է կատարվածից՝ ցավակցություն հայտնելով ընտանիքներին ու բարեկամներին: Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ապրիլի լույս 16-ի գիշերը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, որ «կադրերը Բոստոնից սարսափեցնում են»: Բոստոնում 2 պայթյուն է որոտացել 20 վայրկյան տարբերությամբ: Միջազգային մարաթոնի ժամանակ Բոսթոնում տեղի ունեցած երկու պայթյունների հետևանքով զոհվել է 3 մարդ, այդ թվում 8-ամյա մի երեխա, վիրավորների թիվը 140-ի է հասնում: ԱՄՆ իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ահաբեկչություն: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |