Milliyet-ի «Նոր Թուրքիայի» քարտեզում ներառված են Ադրբեջանի ու Վրաստանի որոշ տարածքներ

Milliyet-ի «Նոր Թուրքիայի» քարտեզում ներառված են Ադրբեջանի ու Վրաստանի որոշ տարածքներ

PanARMENIAN.Net - Թուրքական Milliyet թերթը մարտի 23-ին հրապարակել է «Նոր Թուրքիայի» քարտեզը, որի հեղինակները դուրս են եկել այդ պետության սահմաններից՝ ներառելով Կիպրոսի, Սիրիայի հյուսիսային շրջանների, Իրաքի հյուսիսային մասի ու Հունաստանի, ինչպես նաև Ադրբեջանի ու Վրաստանի որոշ տարածքներ: Հոդվածում, որին կցված էր քարտեզը, ասվում է նոր հզոր պետության ստեղծման մասին նախկին Օսմանյան կայսրության սահմաններում:

Թուրքական պարբերականը գրում է, որ ՔԱԿ ղեկավար Աբդուլլահ Օջալանի պայքարից հրաժարվելու մասին սենսացիոն հայտարարությունից հետո, Անկարայի ձեռքերն այլևս ազատ են: Հեղինակները վստահ են, որ Օջալանի կոչը քրդերին Թուրքիայից հեռանալու վերաբերյալ առաջին քայլն է «հին ու բարի ժամանակների վերադարձի համար», երբ քրդերն ու թուրքերը միասին պայքարում էին քրիստոնյաների դեմ:

Նշենք, որ ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը 2013թ. մարտի 13-ին դիմեց իր զինակիցներին զենքը վայր դնելու ու երկիրը լքելու հորդորով:

Milliyet-ի լրագրողների միտքը շարունակել են նրանց գործընկերները մեկ այլ խոշոր թուրքական թերթից՝ Hurriyet-ից: Այդ թերում գրեթե միաժամանակ լույս տեսավ «Մեծ Թուրքիա» հոդվածը: «Հույները պարտվեցին բոլոր ճակատներում և ոչ մի պատմական հեռանկար չունեն: Եվ Հունաստանը, և Կիպրոսը ուղղակի չեն կարող բավարարել իրենց հավակնությունները Էգեյան ծովի հատակի նավթի ու գաղի հանքավայրերի արդյունահանման հարցում: Հետևաբար, նրանք լիակատար կործանման եզրին են: Նրանց մնում է միայն հույսը դնել Թուրքիայի վրա, որը կարող է նրանց խղճալ ու Միջերկրականի իր էներգետիկ հարստություններից մի կտոր էլ նրանց տալ»,-գրում է «Գրուզիա Օնլայնը»՝ թուրքական թերթի վրա հղումով:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---