«Ակցեռնի» տնօրենը կոչ է անում նվազեցնել հիփոթեկային վարկավորման համար անհրաժեշտ պահանջները

«Ակցեռնի» տնօրենը կոչ է անում նվազեցնել հիփոթեկային վարկավորման համար անհրաժեշտ պահանջները

PanARMENIAN.Net - Շինարարության ոլորտը Հայաստանում առաջինն է արձագանքում ճգնաժամին ու վերջինն է վերականգնվում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության, 2013թ. հունվար-փետրվարին անկումը շինարարության ոլորտում կազմել է 8 տոկոս, ինչը վկայում է այն ակտիվացնելու անհրաժեշտության մասին, այդ թվում կառավարության կողմից աջակցության միջոցով: Սակայն, ինչպես հայտնել է անշարժ գույքի «Ակցեռն» կորպորացիայի տնօրեն Հակոբ Բաղդասարյանը, արդեն 7-8 տարի է ամեն տարի գործարքների քանակը անշարժ գույքի շուկայում չի գերազանցում 500-2000-ը: Ըստ նրա, նման ցածր ցուցանիշը գերկոշտ պահանջներն են, որ ներկայացնում են բանկերն ու վարկային կազմակերպությունները: Ուստի իշխանությունները պետք է աջակցեն, նույնիսկ եթե առաջին փուլում ռիսկերը մեծ լինեն:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա, ըստ նրա, ոչ անցած նախագահական ընտրությունները, ոչ սիրիահայերի ներհոսքը զգալի ազդեցություն չեն ունեցել: Անկասկած, որոշ փոփոխություններ արձանագրվել են, սակայնյ զգալիրեն չեն ազդել գների վրա:

Անդրադառնալով առաջիկա ամիսների ակնկալիքներին՝ Հակոբ Բաղդասարյանն ասել է, որ ամեն ինչ կախված կլինի կառավարության ու գործարարների մենեջմենթից: Մասնավորապես, նա առանձնացրել է կառավարության քայլերն, ուղղված գործարար մթնոլորտի բարելավմանը երկրում, դատական համակարգի բարեփոխմանը՝ նշելով, որ ժամանակն է «կարճաժամկետ ծրագրերից անցնել երկարաժամկետ ծրագրերի»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---