Այս տարվա առաջին եռամսյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների թիվն աճել է

Այս տարվա առաջին եռամսյակում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների թիվն աճել է

PanARMENIAN.Net - Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում` 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ սպանությունների թիվն աճել է: Ըստ ոստիկանության տվյալների` այս ժամանակաշրջանում կատարել է մարդու անձի դեմ ուղղված 968 հանցագործություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված 843-ի նկատմամբ, որից 15-ը սպանության փորձ է` նախորդ տարվա 13-ի դիմաց:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 327 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 310-ի համեմատ: Բռնաբարություն և բռնաբարության փորձ` 8 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4-ի համեմատ: Խուլիգանություն- 37 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 89-ի նկատմամբ: Թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ` 194 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 312-ի դիմաց, որից թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը` 193 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 308-ի դիմաց:

Սեփականության դեմ ուղղված հանցագործություններ` 1624 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 1501-ի դիմաց: Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններ` 385 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 217-ի դիմաց: Այդ թվում կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելու 77 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 20-ի դիմաց:

Տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ` 308 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 197-ի դիմաց: Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ` 646 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 616-ի դիմաց: Պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններ` 622 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 567-ի դիմաց:

Կոռուպցիոն հանցագործություններ` 207 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 125-ի դիմաց:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---