ՀՅԴ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը. Շատ բան դաշնակցականների համար անհասկանալի է

ՀՅԴ-ն ու Րաֆֆի Հովհաննիսյանի շարժումը. Շատ բան դաշնակցականների համար անհասկանալի է

PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ի հանրահավաքում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկաներին ապրիլի 19-ին հրավիրեց Անի հյուրանոց` ինչ-որ միջոցառման մասնակցելու: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանի համար դեռևս հստակ չէ, թե ի՞նչ է նախատեսվում Անի հյուրանոցում:

««Ժառանգության» տարբեր ներկայացուցիչներ ավելի ուշ հայտարարել են, որ դա շարժումն ինստիտուցիոնալացնելու խնդիր ունի, նաև վերկուսակցական ինչ-որ մի կառավարման բանի մասին խոսեցին, քաղաքացիական ֆորում անունը հնչեց: Մեզ համար դեռևս անորոշ է: Ես վստահ եմ` եթե իրենք նախաձեռնել են այս հանդիպումը, կդիմեն քաղաքական ուժերին, այդ թվում` առաջին հերթին Դաշնակցությանը, և կասեն, թե ինչ հանդիպում է և ինչ են նախատեսում քննարկել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը: Նա հիշեցրեց, որ ՀՅԴ-ն իր մոտեցումներն արդեն հայտնել է, և որ շարժումը բացառիկ կարևոր է երկրի խնդիրները լուծելու համար:

Դաշնակցությունը բարձր է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի դերակատարությունն այս շարժման մեջ, բայց ունի իր մոտեցումները, որոնք շատ հարցերում տարբերվում են: «Մենք գտնում ենք, որ շարժումը պետք է կազմակերպել, ինստիտուցիոնալացնել, բայց սա պիտի լինի հստակ նպատակներով, հանգրվաններով: Ուզենք, թե չուզենք, նախագահական ընտրություններն ավարտվել են»,- ասաց նա:

Աղվան Վարդանյանն անդրադարձավ նաև մի քանի ժամով Րաֆֆի Հովհաննիսյանի Մոսկվա կատարած այցին, և ասաց, որ իրենք չեն հասկանում մեկ օրով Մոսկվա գնալը և «հայ ժողովրդի հաղթանակը Մոսկվայից բերելը»: «Մենք չենք հասկանում ամսի 9-ի Ոստիկանապետի հետ մոմավառությունը, մենք չենք հասկանում, օրինակ, ամսի 9-ին Հիսուսի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելը: Որքան մենք գիտենք, Հիսուսը հարություն է առել»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենցք հստակ քայլեր են ներկայացրել` ինչպես են պատկերացնում հետագա անելիքները, ինչպես պիտի հզորանա շարժումը, որպեսզի իշխանությունները հարկադրված լինեն գնալ այնպիսի արմատական փոփոխությունների, որոնք երկրում մթնոլորտ կփոխեն, միակուսակցական համակարգը կվերացնեն և այլն:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---