Ավագանու ընտրություններ. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն` պայքարի ու պատկառելի թիմ առաջնորդողների մասին

Ավագանու ընտրություններ. ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն` պայքարի ու պատկառելի թիմ առաջնորդողների մասին

PanARMENIAN.Net - ՀՅԴ հիմնական առավելությունը ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերի համեմատությամբ այն է, որ ՀՅԴ-ն իսկապես մասնակցում է թիմով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն արեց ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը: «Երևանի ընտրությունները նույնքան քաղաքական են, որքան լուծում են զուտ Երևանի կառավարման խնդիրը»,- ասաց նա և ավելացրեց, որ նախագահական ընտրությունները նոր են ավարտվել, և ակնհայտ է, որ մեր բնակչության մի վիթխարի զանգվածը դեմ է գործող կառավարման համակարգին:

Աղվան Վարդանյանը հույս հայտնեց, որ բնակչությունն այս ընտրությունները կդիտի ոչ թե մրցակցություն ընտրացուցակների առաջին համարների` անձերի միջև, այլ՝ քաղաքական ուժերի: «Երևանի ամբողջ տարածքում կտեսնենք հսկայական դեղին պաստառներ, որի վրա նկարված է հսկայական Տարոն Մարգարյան, և շատ փոքր Հանրապետական կուսակցություն: Բայց դուք գնալու և քվեարկելու եք կամ ՀՀԿ-ին, կամ Դաշնակցությանը»,- ասաց նա:

Նա նկատեց, որ իշխող Հանրապետական կուսակցությունը 4 տարվա մեջ 3 քաղաքապետ է փոխել: «Երևանցիները պետք է տեսնեն, որ ընտրություն այս անգամ էլ պիտի նշանակի անվստահության հանրաքվե գործող իշխանությանը` միակուսակցական համակարգին»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը:

Աղվան Վարդանյանը նաև նշեց, որ ՀՅԴ-ն միակ կուսակցությունն է, որն այս ընտրություններին մասնակցում է կուսակցության հայաստանյան կառույցի առաջին դեմքով. «Ես ձեզ վստահեցնում եմ, որ Արմեն Ռուստամյանը շատ ավելի սկզբունքային, շատ ավելի կոմպետենտ, շատ ավելի լավ կառավարիչ կլինի, քան թե ուրիշները»:

Աղվան Վարդանյանի կարծիքով ՀՀԿ ներկայացուցիչները վերջին ընտրությունների ժամանակ մշտապես խուսափել են բանավեճերից: Նա առաջարկեց, որ գործող քաղաքապետը հրապարակային բանավեճ ունենա Արմեն Ռուստամյանի հետ:

ՀՅԴ ներկայացուցչի այս հայտարարություններին «Ֆեսյբուք» սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Ըմբռնումով ենք մոտենում այն հանգամանքին, որ քարոզարշավի մեկնարկից մեկ շաբաթ անց ՀՅԴ մեր գործընկերները փորձում են իրենց տեղը գտնել քարոզարշավային տեղեկատվական հոսքերում: Ակնկալում ենք, որ դաշնակցական գործընկերները որպես Երևանի ավագանու թեկնածու կկայանան և լիարժեք քարոզարշավ կկայացնեն՝ հիմնվելով բացառապես սեփական ուժերի և քարոզչական գրավչության վրա: Հատկապես, որ նման ռեսուրս ՀՅԴ ցուցակում տեսնում ենք:

Մեր խնդիրը չէ այսօր գուշակել, թե արդյոք այնպիսի պատկառելի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, կհրաժարվեն ԱԺ մանդատից ու կմնան Երևանի ավագանու անդամ: Թեպետ երևանցին իրավունք ունի իմանալու, թե վերջիվերջո ՀՅԴ-ն հնարավոր հաջողության դեպքում իրականում ում է տեսնելու որպես Երևանի ավագանի»,- գերել է Արմեն Աշոտյանը:

Նա անդրադարձել է նաև բանավեճի հրավերին ու հայտնել, որ ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին որևէ կերպ հատուկ չեն տարբերակում մնացյալ ցուցակների առաջին համարներից, ուստի նպատակահարմար չեն համարում մրցակիցների շարքում առանձնացնել որևէ մեկին:

«Գալիք ընտրությունները ուժեղ անձերից բաղկացած թիմերի ընտրություններ են, իսկ որ Տարոն Մարգարյանը Երևանի ընտրություններին պատկառելի թիմի ընդգծված առաջնորդ է, գուցե խաթարում է որոշ շրջանակների քարոզչական ծրագրերը, բայց դա իրենց խնդիրն է»,- եզրափակել է Արմեն Աշոտյանը:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---