Գ. Հարությունյան. Վրաստանում շահերի վերանայումը շատ կետերում համընկնում է մեր պետական շահերի հետ

Գ. Հարությունյան. Վրաստանում շահերի վերանայումը շատ կետերում համընկնում է մեր պետական շահերի հետ

PanARMENIAN.Net - Հայ-վրացական հարաբերություններում արտակարգ դիվանագիտական ակվիտություն է: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ նշել է «Նորավանք» հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը` տարածաշրջային զարգացումների համատեքստում անդրադառնալով վերջին 3 ամսում Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` Հայաստան կատարած բազմաթիվ այցեր: «Վրաստանը փորձում է վերանայել իր հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև ավելի չեզոք դիրքորոշում որդեգրել ղարաբաղյան հարցում»,- ասել է Գ. Հարությունյանն ու ավելացրել, որ վրացական ազգային շահերի վերանայումը շատ կետերում համընկնում է Հայաստանի պետական շահերի հետ:

Գ. Հարությունյանը կարևորել է հատկապես Վրաստանում վերջին շրջանում նկատված միտումները` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ, նշելով, որ այդ մասին, իհարկե, դեռևս խոսվում է վերլուծական, հասարակական կազմակերպությունների մակարդակով: Բացի այդ արդեն տեսակետներ են շրջանառվում Վրաստանի և Հայաստանի միջև ընդհանուր շուկայի ստեղծման մասին: Գ. Հարությունյանը կարևորել է հայ-վրացական ինտեգրման հարցերը տարածաշրջանում:

«Մեր պատկերացումները Վրաստանի մասին սահմանափակվում են Ջավախքով և վրացահայության խնդիրներով: Վրաստանը նույնպես թույլ պատկերացում ունի Հայաստանի մասին և ես կարևորում են ինֆորմացիոն դաշտի ընդլայնումը երկրների միջև, որպեսզի մենք և վրացիները միմյանց ավելի լավ ճանաչենք, ինչը կբխի երկկողմ շահերից»,-ասել է Գ. Հարությունյանը:

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին նա նշել է, որ իրանական ընդդիմությունը, ըստ որոշ շրջանակներում շրջանառվող լուրերի, չի բոյկոտելու հունիսին կայանալիք նախագահական ընտրություններն ու մասնակցելու է դրանց: Իսկ մինչ այդ պետք է սպասել մինչև մայիս, երբ կսկսվի թեկնածուների առաջադրումը: Ըստ Գ. Հարությունյանի` ընտրություններից հետո Թեհրանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու և հարաբերությունները շարունակվելու են բարիդրացիական լինել:

«Իրանի և Հայաստանի միջև ձևավորվել են փոխշահավետ հարաբերություններ՝ Հայաստանը փոքր պատուհան է Իրանի համար դեպի մեծ աշխարհ, որտեղից այդ երկրին փորձում են մեկուսացնել»,- ասել է Գ. Հարությունյանն ու նշել, որ Իրանը բավական հավասարակշռված քաղաքականություն էր վարում նաև Ադրբեջանի հետ, սակայն Թուրքմենչայի պայմանագրի վերանայման հարցն այդ քաղաքականության փոփոխություն է նշանակում: «Մեր թշնամու թշնամին մեր բարեկաման է, և պետք է շարժվել այդ տրամաբանությամբ», - նշել է նա:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---